Մինչ այս պահը գերեվարված Կարենի հայրը գիտեր՝ որդին ողջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում մահացած ՀՀ քաղաքացու դիակը վերադարձրել են Հայաստան:

Ինչպես տեղեկացնում է АПА գործակալությունը, Ադրբեջանի Գերիների գործերով պետական կոմիտեն հայկական կողմին է հանձնել 2014թ.-ի օգոստոսի 7-ին Ադրբեջանի տարածքում ձերբակալված և հանկարծամահ եղած Կարեն Պետրոսյանի դին:

Armlur.am-ը կապ հաստատեց սպանված գերու հոր՝ Արտուշ Պետրոսյանի հետ, ով հաստատեց դիակի փոխանցումը և հավելեց, որ ավելի վաղ իրեն ասել էին, թե որդուն ողջ են վերադարձնելու, քանի որ պարզվել է, որ նա իրականում գտնվում է ադրբեջանական բանտում:

Արտուշ Պետրոսյանի փոխանցմամբ, իր կինը դեռ շարունակում է հոգեպես անառողջ վիճակում մնալ և Առողջապահության նախարարության կողմից տրված դեղորայքն է օգտագործում:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ հաղորդվել էր գերու մահվան մասին:




Լրահոս