ՀԱՐՑ. Արդեն երկար տարիներ աշխատում եմ տպարանում եւ ողջ ընթացքում տոնական օրերին աշխատել եմ: Հիմա պատրաստվում եմ երեխա ունենալ, եւ հետաքրքիր է` հղիներն արդյոք պարտավոր են մյուսների նման աշխատել տոն օրերին: Ո՞ր դեպքերում չի արգելվում աշխատողներին ներգրավվել աշխատանքի ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքում՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաեւ անհետաձգելի նորոգման եւ բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հղի կանայք, մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս պետք է նշվեր նաեւ աշխատանքում ներգրավվելուց հետո վարձատրության անհրաժեշտության մասին, ինչն այս դեպքում բացակայում է: