Ադրբեջանը պահանջել է համանախագահներից ետ վերադարձնել Հայաստանում գերեվարված դիվերսանտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը պահանջել է Մինսկի խմբի համանախագահներից անհապաղ լուծել Քելբաջարում գերեվարված ադրբեջանցիների վերադարձի հարցը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամդեդյարովը: Նրա խոսքով, ադրբեջանցի «պատանդներին» վերադարձնելու պահանջով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք քաղաքացիական անձինք են, և Հայաստանը պետք է նրանց ազատ արձակի», – Տրենդ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Մամեդյարովը:




Լրահոս