ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հանդես է եկել ֆուտբոլային որոշ կանոնների փոփոխման առաջարկներով: Պլատինին առաջարկել է եւս երկու լրացուցիչ փոփոխություն մտցնել, սակայն միայն ընդմիջման ժամանակ:
Մյուս հնարավոր նորարարությունը ենթադրում է սպիտակ քարտով պատժել այն ֆուտբոլիստներին, ովքեր սիրում են վիճաբանել մրցավարների հետ: Նման պատիժը կենթադրի ժամանակավոր հեռացում՝ 10 րոպեով: