Գերմանական երկաթուղային վագոնավարների արհմիությունը շաբաթ օրը լայնածավալ 50-ժամյա գործադուլ է սկսել: Մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 04.00-ը ողջ Գերմանիայի տարածքում դադարեցվելու է բոլոր տեսակի գնացքների երթևեկությունը:
Գործադուլի միջոցով արհմիությունը փորձում է ստիպել Deutsche Bahn երկաթուղային ընկերությանը բարձրացնել աշխատավարձը և նվազեցնել աշխատանքային ժամերը:
Նման երկարաժամկետ և անսպասելի գործադուլը Deutsche Bahn-ի ղեկավարությունը որակել է անպատասխանատվության դրսևորում: Նշվում է, որ գործադուլը վնասում է Գերմանիայի ողջ տարածքում միլիոնավոր ուղևորների. տեղեկացնում է գերմանական dpa գործակալությունը: