ՌԴ-ում ցմահ ազատազրկվել է բանդայի՝ 22 սպանություն կատարած պարագլուխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մարզային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել օրեխովյան կազմակերպված խմբավոր խմբավորման պարագլուխ Դմիտրի Բելկինին. տեղեկացնում է ТАСС-ը:

Բելկինի մեղսակից Օլեգ Պրոնինը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Դատարանը Բելկինից 2 մլն ռուբլի է պահանջել՝ հոգուտ տուժածների:

large_431183629

Ավելի վաղ նրանք մեղավոր էին ճանաչվել 22 սպանության, սպանության 11 փորձի, բանդիտիզմի և զենք պահելու մեջ: Մասնավորապես, օրեխովյան խմբավորման վարկանիշը բաևձրացնելու նպատակով Բելկինը կարգադրել էր դրա անդամներին վերացնել երկու այլ խմբավորումների ղեկավարներին:

Բելկինը, ընդհանուր առմամբ, եղել է 14 սպանության պատվիրատուն:
Նա, ով հայտնի է նաև Բելոկ մականունով և Պրոնինը՝ Ալ-Կապոնեն, այսպես կոչված օդինցովյան խմբավորման կազմակերպիչներն են, որն ավելի ուշ օրեխովյանի մասն է կազմել: Նրանք երկուսով 11 սպանությունների մասնակից են:




Լրահոս