Ադրբեջանի Աղջաբեդի շրջանի Հինդարխ գյուղում հարսանիքի ժամանակ փեսացուն հանկարծամահ է եղել, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղի ոստիկանության տվյալներով, հանդիսավոր արարողության ժամանակ 32-ամյա փեսացուի՝ Նիամեդդին Մամեդովի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնությունը, սակայն հիվանդանոցի ճանապարհին տղամարդը մահացել է:
Նախնական տեղեկությունների համաձայն, մահվան պատճառ է դարձել սրտի նոպան: