Երկրորդ անգամ Երեւանի կենտրոնում` Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարի վրա, մայիսի 15-ին տեղի ունեցած երկրորդ հարձակման փաստի առթիվ քրգործ չի հարուցվել եւ ձերբակալվածներ չկան: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից armlur.am-ին փոխանցեցին, որ DIY բարի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ) եկել եւ ոստիկանության կենտրոնական բաժնում հայտարարություն է տվել, որ 2 օր առաջ երկու անհայտ երիտասարդներ թքել եւ սիգարետի մնացորդներ են նետել: Գործով այլ նորություններ չկան:
Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ այսօր` մայիսի 17-ին կրկին միջադեպ է գրանցվել DIY ակումբում: Նրա խոսքով, մի խումբ մարդիկ մտել են ակումբ, թքել իրենց վրա վրա եւ սպառնացել բարը նորից վառել: Նրանք հայտարարել են, որ իրենք ֆաշիստ են, հպարտ են դրանով եւ խորհուրդ են տվել չվերանորոգել բարը, քանի որ իրենք երբեք թույլ չեն տա, որ այն գործի, եւ հերթական անգամ կպայթեցնեն: