Երգչուհի Բրիթնի Սփիրսը դարձել է Լաս Վեգասի ամենաբարձր վարձատրվող երգչուհին, իսկ նրա շաբաթական վաստակը մեկ միլիոն դոլար է կազմում, գրում է viva.ua կայքը:
Բրիթնի Սփիրսը երկարացրել է լասվեգասյան Planet Hollywood Resort & Casino ընկերության հետ պայմանագիրը, որտեղ Britney: Piece of Me շոուի շրջանակներում անցկացվում են Սփիրսի համերգները: Նրա համերգներն այնքան հաջողված են, դարձել, որ կազմակերպիչները որոշել են երկարացնել նրա հետ պայմանագիրը և ավելացնել երգչուհու հոնորարը:
Յուրաքանչյուր համերգի համար նախկին՝ 310-ի փոխարեն, այժմ երգչուհուն վճարում են 475 հազար դոլար: Այսպիսով, Բրիթնին դարձել է Լաս Վեգասի ամենաբարձր վարձատրվող երգչուհին: