![](https://armlur.am/wp-content/uploads/2012/05/18//25277.jpg)
ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը բանաձև է ընդունել` ԱՄՆ-ի նախագահին և դաշնային Կոնգրեսին կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, տեղեկացնում է “Ասպարեզ”-ը: Բանաձեւի ընդունման ժամանակ դալիճում ներկա են գտնվել տեղի տասնյակ հայ բնակիչներ, նաեւ՝ ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով շնորհակալություն է հայտնել տեղի կոնգրեսին։