Yerkir.am-ը գրում է. «Հայկական ավիաուղիներ»-ից ու «Արմավիա»-ից հետո Հայաստանի երրորդ ազգային ավիափոխադրող «Էյր Արմենիան», կարծես, բռնել է նախորդների անցած ճանապարհը: «Էյր Արմենիա»-ն ժամանակավորապես դադարեցրել է չվերթերը՝ մինչև դեկտեմբերի 20-ը:
Ընկերության պաշտոնական հայտարարությունում նշված է, որ «Ռոսաերոնավիգացիայի» տարածած հայտարարությունից հետո, թե «Էյր-Արմենիան» պարտքեր ունի, և այդ պատճառով արգելվում են թռիչքները դեպի Ռուսաստան, ընկերությունը խոշոր վնասներ է կրել, և տոմսերի վաճառքի ծավալը նվազել է 60 տոկոսով: Իսկ ահա դրանից հետո վաճառքի ծավալը նվազել է ևս 80 տոկոսով, երբ Հայաստանի լրատվամիջոցներում հրապարակվել էր «Էյր-Արմենիա»-ի սնանկացման վերաբերյալ նյութը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: