Շարունակելու ենք պայքարել ստվերի դեմ. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ, որ Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը դեկրետի միջոցով 20 մլն դրամ է վաստակել: Այս մասին  լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց ՀՀԿ ԳՄ նիստից առաջ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ 2015թ. պետական բյուջեի նախագծում հաշվարկված չեն ԵՏՄ անդամակցության հետ կապված հարցերը, նա նշեց.

«Մենք ուղարկել ենք այդ նախագիծը, այդ ժամանակ չկար անդամակցության հարցը: Բյուջեի նախագիծը քննարկում ենք: Մենք պայքարել ենք ստվերի դեմ, պայքարում ենք և շարունակելու ենք պայքարել», – հայտարարեց նա:

Վարչապետի խոսքով՝ իրենք փորձելու են մեծացնել ապրանքների ծավալները և արտահանել Ռուսաստան և այլ տարածքներ:

 




Լրահոս