Մեծ Բրիտանիայում այլևս այդքան սիրված չեմ. Մարեյ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսիստ Էնդի Մարեյը կարծում է, թե ATP Ամփոփիչ մրցաշարի ժամանակ հանդիսականներից ոչ բոլորը կլինեն նրա կողմից: Նրա խոսքով՝  այդ ամենի պատճառն իր կարծիքն է Շոտլանդիայի հանրաքվեի մասին: Նա հայտարարել էր, թե ինքը կողմ է հանրաքվե անցկացնելու որոշմանը:

«Կցանկանայի, որ մրցաշարի ժամանակ մարդիկ մոռանային քաղաքականության մասին և սկսեին երկրպագել հենց թենիսիստ Մարեյին: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի կարողանամ արժանանալ երկրպագուների հարգանքին», – ընդգծել է Մարեյը:




Լրահոս