Շվեդիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր երկրում ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:
2005 թվականից սկսած` Զլատանն այս մրցանակին արժանացել է 9 անգամ և միայն 2006-ին է զիջել Ֆրեդրիկ Յունգբերգին:
Նախորդ մրցաշրջանում Իբրահիմովիչը 51 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ի կազմում և դարձել 45 գոլի հեղինակ: