Եկատերինբուրգի հասարակական կազմակերպություններից մեկն առաջարկում է քաղաքի Սակկո և Վանցետիի փողոցները վերանվանել Վլադիմիր Պուտինի փողոց. գրում է Znak.com-ը:
Վերանվանման օգտին ստորագրահավաքն արդեն սկսվել է: Դրա նախաձեռնողները հայտարարում են, որ իտալացիներ Սակկոն և Վանցետտին ոչ մի առնչություն չունեն Եկատերինբուրգի և Ռուսաստանի հետ: Մինչդեռ Պուտինը «կարողացել է 90-ականների վերջերին երկիրը փրկել փլուզումից, վերացնել բանդիտների և օլիգարխների անպատժելիությունը, ավելացրել է երկրի տարածքը, վերականգնել ռազմարդյունաբերական ներուժը և վերադարձնել մարդկանց հպարտությունն իրենց հայրենիքի հանդեպ»:
Նշենք, որ 2008-ին ՌԴ նախագահի անունով էր կոչվել Գրոզնիի Հաղթանակի պողոտան: