Կոնգրեսն այսօր կարևոր միջոցառում ունի. մանրամասները գաղտնի են պահվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցներին առաջինը ներկայացավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ավանդույթի համաձայն, առաջինը պետք է գար «Ժառանգություն» խմբակցությունը:

Լևոն Զուրաբյանը պարզաբանեց, որ քիչ անց իրենք ներկուսակցական միջոցառում են անցկացնելու, որը փակ է լինելու թե՛ լրագրողների, թե՛ մյուս ընդդիմադիր ուժերի համար:

Լևոն Զուրաբյանը ոչ մի մանրամասներ չներկայացրեց, միայն նշեց, թե շատ կարևոր միջոցառում է, որ մասին օրվա ընթացքում համապատասխան տեղեկություններ կտրվեն:




Լրահոս