Վիճաբանություն` Քասախի գերեզմանատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի բնակիչներ ոմն Վաղո և Նորո ծեծի են ենթարկել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ին` դեմքի և մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:

Վիգեն Դ.-ն նույն օրը, ժամը 02.00-ին, հրավիրվել է բաժին և նրանից ընդունվել է հաղորդում: Վիգեն Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս