Ցուցարարները հարձակվել են Եգիպտոսի նախագահի թեկնածուի գրասենյակի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մի խումբ ցուցարարներ հարձակում են գործել Եգիպտոսի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցած թեկնածու, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի գրասենյակի վրա, հայտնում է BBC-ն: Եգիպտական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որտեղ երևում է, որ Կահիրեի կենտրոնական շինություններից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհն արագորեն մարվել է: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
BBC-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ հարձակում գործած անձինք իրենց հետ տարել են մի քանի համակարգիչներ և նախընտրական պաստառներ:
Իսկ այդ ժամանակ Թահրիր հրապարակում, որտեղ անցյալ տարի անցկացվում էին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ բողոքի ակցիաներ, սկսել են հավաքվել մի քանի հարյուր ցուցարարներ: Նրանք իրենց արարքը համարում են եգիպտական հեղափոխությունը փրկելու «վերջին շանս»: Ցուցարարները դեմ են նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներին:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` երկրորդ փուլ են անցել Շաֆիկը և «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին:




Լրահոս