Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը որոշել է վաղաժամ լքել ավստրալիական Բրիսբենում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթաժողովը: Ռուսաստանյան ղեկավարը կիրակի առավոտյան, երբ G20-ի գագաթաժողովի մյուս մասնակիցները նախաճաշում էին, հրաժեշտի ասուլիս է հրավիրել:
Մինչ եզրափակիչ փաստաթղթի հրապարակումը Բրիսբենը լքելու իր որոշումը Պուտինը բացատրել է իր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ և մի փոքր քնելու անհրաժեշտությամբ:
Մինչ այդ արևմտյան լրատվամիջոցները լուրեր էին հրապարակել՝ Ուկրաինայում իրադրության հետ կապված Ռուսաստանի հասցերին հնչող քննադատությունների պատճառով G20-ի գագաթաժողովի վաղաժամ լքելու Պուտինի մտադրության մասին, սական ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ լուրերը: