Այս անգամ Գալուստ Սահակյանը ՀՀԿ կանանց «փորձանքից հեռու կմնա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության: Շաբաթ օրը գրել էինք, որ Փարիզ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմը դեռեւս հստակեցվում է:

Իսկ մինչ այդ ՀՀԿ խմբակցության կանանց միջեւ «անողոք» մրցակցություն է ծավալվել` նորաձեւության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իհարկե, պատվիրակության վերջնական «ցուցակը» դեռեւս պատրաստ չէ, բայց ԱԺ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գալուստ Սահակյանը որոշել է «փորձանքից հեռու մնալու համար» կին պատգամավոր չտանել հետը:




Լրահոս