Երուսաղեմում սինագոգի վրա հարձակման պատճառով 5 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երուսաղեմի սինագոգում իրականացված հարձակման ու սպանդի հետևանքով 5 մարդ է զոհվել: Սպանվածների թվում են նաև հարձակումն իրագործած երկու պաղեստինցիները. տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Հարձակման արդյունքում առնվազն ինը մարդ է տուժել: Նրանցից հինգը գտնվում է ծայրահեղ վիճակում:

Կացիններով և դանակներով զոհված երկու պաղեստինցիներ նոյեմբերի 18-ին հարձակվել են եկեղեցի եկած հավատացյալների վրա: Ինչպես նշում է Reuters-ը, պաղեստինցիներից մեկը, բացի սառը զենքից, զինված է եղել նաև ատրճանակով: Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի արևմտյան Խար-Նոֆ թաղամասում:

Հարձակվողները գնդակահարվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Կատարվածը որակվել է իբրև ահաբեկչություն:




Լրահոս