ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Վրաստանին Դաշինքին անդամակցելու ճանապարհին: Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլբերգը հայտարարել է Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Համատեղ ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի ղեկավարին երկու անգամ հարց է տրվել եվրոատլանտյան ուղուն Վրաստանի հավատարմության վերաբերյալ:
«Վարչապետը մեր բանակցությունների ժամանակ պարզորոշ շեշտել է, որ Վրաստանը շարունակում է իր ուղին մեծ եվրաինտեգրման ուղղությամբ», – ասել է Ստոլբերգը:
Վրաստանի վարչապետը, ով գլխավորում էր Վրաստանի և ԵՄ Ասոցացման խորհրդի անդրանիկ նիստին եկած վրացական պատվիրակությունը, իր կողմից հայտարարել է, որ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է: