Օդեսայի դատարանը մեղավոր է ճանաչել Ադամ Օսմաևին, ով մեղադրվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, սակայն որոշել է նրան ազատ արձակել, քանի որ վերջինս արդեն 3 տարի գտնվում է անազատության մեջ:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, մեղադրող կողմը պահանջում էր Օսմաևի դեմ կիրառել առավելագույն պատժամիջոց՝ 5 տարվա ազատազրկում, սակայն պաշտպանները խնդրում էին դատարանին սահմանափակվել նրա՝ կալանքի տակ անցկացրած ժամկետով:
Աֆամ Օսմաևը ձերբակալվել էր Օդեսայում 2012թ. փետրվարի 4-ին դրանից 1 ամիս առաջ Տիրասպոլի փողոցում կատարված պայթյունի համար: Հետաքննության ընթացքում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե ահաբեկիչները ՌԴ նախագան Վլադիմիր Պուտինի դեմ
մահափորձի ծրագրեր էին կազմել: Ռուսաստանը պահաջում էր արտահանձնել Օսմաևին, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ նրա փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: