“Իրենց գործն է ու
իրենց մանդատները, ուզում են մասնակցեն, ուզում
են չմասնակցեն, չեն գալիս թող մանդատներից հրաժարվեն, բա ինչի չեն
հրաժարվում”,- մեկնաբանելով այսօր ԿԸՀ–ում տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների արդյունքում “ընտրված” Ազգային ժողովի
պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը ՀԱԿ-ի չմասնակցելը ,- armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին,
թե ինչ կերպ են պատկերացնում ԱԺ-ում ընդդիմության հետ հետագա համագործակցությունը, Էդուարդ Շարմազանովը
նշեց. Նորմալ աշխատանքային աշխատելաոճ, ոնց որ ընդունված
է մյուս քաղաքակիրթ պառլամենտներում “հո չենք
դնելու իրար գովանք” ,-ասաց նա հավելելով, որ
ՀԱԿ, բնականաբար, որպես ընդդիմադիր ուժ հասաակությանը
պետք է ցույց տա, որ ինքը իրականում 7 տոկոս չի հավաքել, որ իրենք այնքան “պուպուշ” են, իսկ իշխանությունները այնքան վատ
են: Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” -ը գրել էր, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից պատգամավոր ընտրված գործիչները այսօր ժամը 14-ին ԿԸՀ–ում տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների արդյունքում “ընտրված” Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը չեն մասնակցելու: Նրանց մանդատները ԿԸՀ–ից ստանալու է Կոնգրեսի ներկայացուցիչը ԿԸՀ–ում:
Չեն գալիս թող մանդատներից հրաժարվեն, բա ինչի չեն հրաժարվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ