Ֆինանսների նախարարությանը գումար տրամադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքի մասին որոշման նախագծին:

Նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը կհատկացվի 1,000,000.0 հազ. դրամ:

Նախատեսվում է, որ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարումը պետք է իրականացվի ողջ ծավալով: Որոշման նախագծում նաեւ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը պետք է օտարերկրյա պետությունների կամ դոնոր կազմակերպությունների հետ վարի բանակցություններ նախատեսված գումարի բացասական տարբերության ֆինանսավորման համար այլընտրանքային միջոցներ ներգրավվելու ուղղությամբ:




Լրահոս