Իժևսկում փորձել են վաճառել բանդային պատկանող զենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իժևսկի 4 բնակչի քրեական ատասխանատվություն է սպառնում սեփական ագահության պատճառով: Տղամարդիկ որոշել էին գումար վաստակել Ուդմուրտիայի քրեական հեղինակություններին պատկանող զենքի հաշվին:

ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը տեղեկություն էր ստացել այն մասին, թե անհայտ անձինք հրազեն են վաճառում:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 90-ականների ծագում ունեցող հրազենի պահեստը տղամարդիկ ձեռք են բերել ավտոտնակի հետ միասին:

Ոստիկանների տեղեկություններով՝ հրազենային զենքը պատկանել է բանդիտական խմբավորումներից մեկին և ոչ մի կապ չունի դրա վաճառողների հետ:

Խուզարկության ընթացքում ավտոտնակում հայտնաբերել են 11 հրացան, 1500 փամփուշտ, երկու նագան, մարտական նռնակ և այլն: Դրանք ոստիկանությանը հանձնելու դեպքում Իժևսկի բնակիչները կստանային 80-100 հազար ռուբլի: Հայտնաբերված զենքի պահեստում կային նաև ինքնաշեն ատրճանակներ, որոնք անցել են նախկինում կատարված աղմկահարույց սպանությունների գործերով. տեղեկացնում է kp.ru-ն:




Լրահոս