Գազանանոցից հեպարդներ են փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անցած գիշեր երկու փոքրիկ հեպարդ է փախել Ավստրիայի հյուսիսային Զալցբուրգ քաղաքի կենդանաբանական այգուց: Ոստիկանները շրջափակել են այդ հատվածը եւ հսկողություն սահմանել: Մի քանի ժամ անց, կենդանիներն ուղղվել են դեպի գազանանոց եւ  վերադարձել որջ: Ինչպես պարզվել է, հեպարդները, որոնց մեկ տարին դեռ չի լրացել, վերադարձել են մոր կանչի ուղղությամբ: Գազանանոցի տնօրենի հավաստմամբ՝ գազանները մարդկանց համար վտանգ չեն ներկայացրել:




Լրահոս