Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն կողմ է քվեարկելու ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Մ. Մանուկյանը նույնպես տեղյակ չէր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե ԵՏՄ-ին բոլոր կողմ քվեարկողները կարող են այդ պահին ամրագրել, որ իրենք «իշի քուռակ» են:
«Պարույր Հայրիկյանն իր կյանքում քաղաքականությամբ է զբաղվել հիմնականում: «Իշի քուռակ» ինչի՞ համար է ասում, տենց մարդկանց վիրավորումա: Իրա կարծիքը տենց է, մեկ ուրիշինն էլ ուրիշ ձև է», – նշեց նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորն ունի ապակյա տարաների սեփական գործարան, որի համար էլ նրա մականունը Շշի Մելո է: Նա սկզբում եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ապա դարձել ԲՀԿ-ական և վերջինիս միջոցով հայտնվել խորհրդարանում:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Կարդացեք նաև՝ Եթե Հայրիկյանն իմ մոտ տենց բան ասի, կթքեմ երեսին. Առաքել Մովսիսյան
Պարույր Հայրիկյանը մեզ համար «ավտարիտետ» չի. Մուրադ Գուլոյան