Մոսկվայի La Barge ռեստորանի դռներն անցած շաբաթ օրը փակ են եղել անգամ ամենանվիրյալ այցելուների համար: Այնտեղ իր ծննդյան 18-ամյակն էր տոնում Forbes-ի ցուցակների մասնակից Իգոր Կուդրյաշկինի դուստրը՝ երգչուհի Նաստյա Կուդրին:
Երեկույթին հրավիրված էր 120 մարդ, որոնց մեծամասնությունը ռուս հայտնիների և հարուստների զավակներն են եղել:
Ինչպես տեղեկացնում է super.ru-ն, տպավորիչ է երեկույթի համար ծախսված գումարների ցանկը: Միայն ռեստորանում կազմակերպված բանկետի համար վճարվել է 1 899 360 ռուբլի: Հյուրերը խմել են 25 շիշ շամպայն, 23 շիշ օղի, ինչպես նաև՝ 50 շիշ կարմիր և սպիտակ գինի: Հիմնական գումարը, սակայն, ծախսվել է արտիստների ելույթների և հանդիսության զարդարման համար: Օլիգարխի սիրասուն դստեր 18-ամյակը արժեցել է նրան մոտ 9 մլն ռուբլի: