Երեկ ԱԱԾ հաղորդագրության կապակցությամբ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է. “Դա միանշանակ քաղաքական պատվեր է, և ուզում եմ ասել հետևյալը` ,փողերի լվացում – Օսկանյան -Հանթսմանե բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել: Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումն ինձ և “Սիվիլիթասին” նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, ,Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համարե: Սիայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի”: Ի դեպ, երեկ թերթը տեղեկացել է, որ կալանքներ են դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի այլ մերձավորների դրամական հաշիվների վրա:
Հրապարակ. Կալանքներ են դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի այլ մերձավորների դրամական հաշիվների վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ