ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջ վերցնում կրակում էին, խփում էին, ջարդում էին, լցնում էին…  Էս անգամ տենց բաներ չի եղել»:

Արայիկ Հայրապետյան mardik.am

Իհարկե, ժամանակակից ընտրական տեխնոլոգիաները նախկինի հետ չես համեմատի: Ի վերջո, 21-րդ դարում ենք, ու խփելը, ջարդելը, լցնելը նախորդ դարի հետ պատմության գիրկն են ուղարկվել: Լավանդայի Արայիկը չնայած մայիսի 6-ից հետո բազմաթիվ առիթներ է ունեցել խոստովանելու, որ այդ օրն ինքը հանրապետությունում չի եղել, բայց կուսակից ընկերներից պետք է լավ տեղեկացած լինի, որ  փողն է (իսկ հարազատ ՕԵԿ-ի դեպքում՝ ջեմն ու մուրաբան) հետին պլան մղել քվեարկության կազմակերպման ծանոթ ձեւերը: Մարդիկ գերադասում են առանց ծեծվելու մուրաբան վերցնել ու քվեարկել: Այնպես որ, ընդամենը մոտեցումն է փոխվել:




Լրահոս