Հայ բռնցքամարտիկ Գառնիկ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Ռիգայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին նաև Լատվիայի, Լիտվայի Էստոնիայի , Շվեդիայի, Անգլիայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի մարզիկները:
56 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը եզրափակիչ տանող ճանապարհին նկատելի առավելությամբ հաղթել է իր բոլոր մրցակիցներին, իսկ ոսկե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Լիտվիան ներկայացնող Դմիտրի Դութմանի նկատմամբ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա