«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գուքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ՀՀ Կառավարության այսօր կայանալիք նիստում ներկայացնելու է նախագիծ, որով գործադիրը պետք է նրա ղեկավարած գերատեսչությանը թույլատրի արտաբյուջետային բանկային հաշիվ բացել:
Պետական գույքի կառավարման վարչության կողմից աճուրդով վաճառված մինչեւ 5 միլիոն շարժական գույքի արժեքի 20 տոկոսը պետք է փոխանցվի այդ հաշվին:
Այլ կերպ ասած՝ ՊԳԿ վարչությունն իր կողմից իրականացված աճուրդներից «փայ» կունենա: Կարելի է կարծել` քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ Արման Սահակյանին ազատել, այժմ արդեն ստիպված է նրան «իր գլխի վրա ման ածել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: