Լյովա Երանոսյանից նման բան չէի սպասում. Գագիկ Մելիքյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, լրագրողների հետ խոսելով Արամ Մանուկյանի ծեծի դեպքի մասին նշեց, որ որևէ երկիր ապահովագրված չէ նմանատիպ միջադեպերից: Պատգամավորն այս միջադեպն անմարդկային արարք որակեց: Գ. Մելիքյանը խոսեց նաև ազատամարտիկների ծեծի մասին, սակայն խուսափեց պատասխանել Armlur.am-ի այն դիտարկմանը, թե ազատամարտիկների ծեծի մեղավորների հարցում սլաքն ուղղվում է իշխանական թևի ներկայացուցիչների կողմը:

«Լավ կլինի, որ դուրս գանք ենթադրությունների դաշտից և իրավապահ մարմինների   կատարած քննությունից հետո նոր կարող եմ դիտարկումներ անել: Թե չէ ենթադրություններ անել, թե ով սլաքը ում ուղղությամբ է ուղղում` ճիշտ չէ, քանի որ ցանկացած ժամանակ սլաքի ուղղությունները կարող են փոխվել: Ես չեմ ուզում խոսել մի բանի մասին, որի մասին իրավական դաշտում այդ առնչությամբ մեկնաբանություն չկա»,-նշեց նա:

Նշենք, որ պատգամավորն անդրադարձել է նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի կողմից ազատամարտիկների հետ կապված միջադեպի արձագանքին: Հիշեցնենք, որ նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է.«Սերժ Սարգսյանին հայհոյելու համար շան թուլի պես ականջները կկտրեմ»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս