Ռուս իրավապահները ձերբակալել են Մերձմոսկվայի 38-ամյա բնակչին և նրա 26-ամյա հարևանին, ովքեր կասկածվում են «Ստանդարտ տեքստիլ» ձեռնարկության գլխավոր տնօրեն Նատալյա Ռադիոնավայի տունը կողոպտելու մեջ:
Քննությունը պարզել է, որ հանցագործները գողացել են 4,5 մլն ռուբլի, 100 հազար ԱՄՆ դոլար, բանկային քարտեր, ոսկյա զարդեր: Պատճառված վնասի ընդհանուր գումարը կազմել է 200 մլն ռուբլի:
Ռադիոնովան ոստիկանությանը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին իր բնակարանի դուռը ծեծել է «Մոսէներգո»-ի համազգեստով երկու տղամարդ: Նրանք հարվածել են տղայի կրծքին և ներս մտել:
Ինչպես նշում է lifenews.ru-ն, ռեկորդային կողոպուտն արձանագրել են տան տեսախիցիկները: Կադրերում երևում է, թե ինչպես են տղամարդիկ հեռանում տեքստիլի գործարանի տունը կողոպտելուց հետո: