Ռուսաստանի բանկը 11 օրում 6 մլրդ դոլար է շուկա հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կենտրոնական բանկը, դեկտեմբերի սկզբից սկսած, 11 օրում 5,958 միլիարդ դոլար է ծախսել ազգային արժույթի սատարման համար: Մինչ այդ կարգավորիչը նոյեմբերի 10-ից դադարեցրել էր արժութային ինտերվենցիա կատարել՝ ռուբլու համար սահմանելով լողացող ռեժիմ:

Նախկինում Ռուսաստանի բանկը զգուշացրել էր, որ արժույթի լողացող ռեժիմը չի նշանակում, որ բանկը հեռանում է արժութային շուկայից: Երկրի ֆինանսական կայունությանը սպառնալիքի առաջացման դեպքում ԿԲ-ն պատրաստ է վերսկսել արժութային ինտերվենցիաները:

ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինան օրերս հայտարարել էր, որ գալիք տարի ռուբլին զգալիորեն կամրանա, հաշվի առնելով նավթի գների սպասվեղ աճը:




Լրահոս