ԱԺ-ն դատապարտեց Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի համատեղ արտահերթ նիստը, որին գրանցվել էր 79 պատգամավոր: Նիստին բացի ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից ներկա էին նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Արամ Մանուկյանի դեմ հարձակումը դատապարտող տեքստն ընթերցեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Հայտարարության բովանդակությունը և նրա անհրաժեշտությունն Ազգային ժողովի այս երկու օրերի քննարկման թեման է եղել: Այս ընթացքում տաբեր կուսակցություններ առանձին-առանձին հայտարարություն տարածեցին՝ կարևորելով այս թեման: Ազգային Ժողովը բացառիկ դեպքերում է հայտարարություն անում, և այս թեմայով հայտարարություն անելը խոսում է նրա մասին, որ Ազգային Ժողովը հատուկ կարևորությամբ է մոտենում հարցին:

Այն ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, որևէ նորմալ քաղաքակիրթ հասարակությանը հարիր չէ: Այդպիսի մարդիկ պետք է իմանան, որ դա աններելի է անկախ նրանից, թե որ դաշտում է գտնվում անողը: Մենք հիմանական խնդիրը տեսնում ենք այն, որ նախ և առաջ պետք է վերացվի անպատժելության մթնոլորտը, և երկրորդը՝ մնացած այն անձինք, որոնք պայքարել են ՀՀ-ի անակախության համար, պետք է վստահ լինեն, որ պետությունը կանգնած է իրենց կողքին և պայքարելու է այդ մարդու համար:

ԱԺ այս հայտարարությունը թույլ կտա, որ մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչը բոլորիս նպատակն է: Ամեն քայլ պետք է ձեռնարկվի մեղավորներին ողջ խստությամբ պատասպանատվություն ենթարկելու համար: Օրենքն օրենք չէ, եթե պատիժը չի դարձնում անխուսափելի»,- եզրափակեց Ռուստամյանը:




Լրահոս