ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿՐՃԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրանեսթ»-ի Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը Բաքվում կայացած խորհրդաժողովին մասնակցելուց հետո Երեւանում տհաճ անակնկալ է մատուցվել: Ամսվա վերջին աշխատավարձ ստանալիս պարզվել է, որ պատգամավորներից 50-հազարական դրամ են պահել: Իսկ մեկնաբանությունը եղել է այն, որ նրանք շատ գումար են ծախսել: Եւ սա այն դեպքում, երբ հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելիս նախ Թիֆլիսում ստիպված է եղել նախապես հանդիպումներ ունենալ ու խորհրդակցություններ անցկացնել եւ այդպես հայկական կողմի համար որոշակի կարեւոր պայմանավորվածություններ կորզել: Մինչդեռ այստեղ նրանց աշխատանքն այդպես է «գնահատվել»: Ավելին, երբ նրանք Բաքվից վերադարձել են Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանում ԱԺ որեւէ ներկայացուցիչ չի դիմավորել նրանց:




Լրահոս