Մայրաքաղաքը մաքրվում է տերևներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ բոլոր վարչական շրջաններում սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների կողմից շարունակվում են մաքրման համապատասխան աշխատանքները:

Հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու քաղաքացիների ակտիվ անցուդարձը՝ գործընթացը հիմնականում իրականացվում է առավոտյան ժամերին: Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ: Տերևների այրումը կանխելու, ինչպես նաև ողջ զանգվածը համապատասխան վայր տեղափոխելու աշխատանքների նկատմամբ սահմանվել է խիստ հսկողություն:




Լրահոս