ԼՂՀ նախագահը պարգևներ է հանձնել ազատամարտիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է նույն օրը Ստեփանակերտում մեկնարկած «Արցախի ազատամարտիկների միության» 6-րդ համաժողովին:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ազատամարտի վետերանների եւ կազմակերպության դերակատարությունը պետականաշինության ու մեր հանրապետության սոցիալ- տնտեսական զարգացման գործընթացում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազատամարտիկների առողջության պահպանմանը, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս