Ամերիկացի Ալան Գրոսը, ով 5 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել Կուբայի բանտից, ԱՄՆ-ի իշխանություններից 3.2 միլիոն դոլար է ստացել. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Գրոսը, ով կալանավորված է եղել 2009-ին, մեղադրվում էր ZunZuneo (Twitter նմանությամբ սոցիալական կայք) նախագիծը ստեղծելու մեջ ու Կուբայի դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Կուբայում նրան մեղադրում են այդ կայքի միջոցով կուբացիներին համախմբելու ու իշխանափոխություն ծրագրավորելու մեջ: Վաշինգտոնն իր հերթին բազմիցս հերքել է այս լուրերը:
2012 թ. Գրոսն ու նրա կինը հայց են նեկայացրել ընդդեմ մասնավոր DAI ընկերության, որի աշխատակիցն է վերջինս եղել, ու ԱՄՆ-ի կառավարության` որպես փոխհատուցում պահանջելով 60 միլիոն դոլար: Լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2013 թ. մայիս ամսին ընդդեմ DAI-ի հայցը կարգավորվել է գաղտնի պայմաններում՝ բացի այդ, ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է նաև ընդդեմ երկրի կառավարության ներկայացված հայցը, սակայն անցած տարի Վերաքննիչ դատարանը բավարարել է Գրոսի հայցը:
Հավելենք, որ Forbes պարբերականում հրապարակված հոդվածում նշվում էր, որ Գրոսը հանդիսանում է ԿՀՎ-ի կադրային գործակալ ու աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում: