Միացված նախարարության աշխատակազմի ղեկավարներն ազատվեցին աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց 2 նախագիծ, որով նախարարության երկու աշխատակից ազատվեցին աշխատանքից:

Ըստ այդ որոշումներից մեկի՝ Կարեն Իսախանյանն ազատվեց Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Մեկ այլ որոշման էլ Համլետ Հակոբյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Նշենք, որ այսօր Արմեն Երիցյանի ծննդյան օրն է: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նախարարին, մաղթեց հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք:




Լրահոս