ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, գրում է Daily Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, փարիզցիներն իսպանացի կիսապաշտպանին դիտարկում են որպես Տիագու Սիլվայի փոխարինող: Ընդգծենք, որ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Այս մրցաշրջանում Բուսկետսը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: