Ռուսաստանը փետրվարի 1-ից հացահատիկի ատահանման տուրքեր է սահմանում: Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում: Տուրքը կկազմի մաքսային արժեքի 15%-ը՝ գումարած 7,5 եվրո, սակայն ոչ պակաս, քան 35 եվրո մեկ տոննայի համար:
Արտահանման համար տուրքերի սահմանումը նպատակ ունի կայունացնել իրավիճակը հացահատիկի ներքին շուկայում, ասվում է հաղորդագրությունում:
Հացահատիկի արտահանումը կրճատելու որոշման մասին իշխանությունները հայտարարել էին երկուշաբթի օրը:
Ինչպես պարզաբանել էր Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, մեկ տոննա հացահատիկի գինը ներքին շուկայում կազմում է 9-10 հազար ռուբլի, իսկ արտահանվող հացահատիկը վաճառվում է 14 հազար ռուբլով՝ մեկ տոննյի դիմաց: