Նովոսիբիրսկում կինը ծննդաբերել է հենց տրոլեյբուսում: Ծննդաբերության ժամանակ կնոջը օգնել է կին վարորդը, որը նույն տրոլեյբուսում էր գտնվում որպես ուղևոր և տուն էր վերադառնում իր հերթափոխն ավարտվելուց հետո:
Երբ ուղևոր կինը բողոքել է մեջքի ցավից, Օլգա Նավթաևան հասկացել է, որ նրա մոտ ծննդաբերություն է սկսվում: Ինքը՝ տրոլեյբուսի վարորդը, երեք երեխաների մայր է:
Կինը զգուշացրել է վարորդին, հետո՝ շտապօգնություն կանչել և տրոլեյբուսից հեռացրել բոլոր ուղևորներին: Այնուհետև Նավթաևան պառկեցրել է հղի կնոջը նստատեղին և պատահական ուղևորի հետ միասին սկսել է նրան օգնություն ցուցաբերել: Մինչև բժիշկների տեղ հասնելը երեխան արդեն ծնվել էր. տեղեկացնում է BBC-ն: