«Գազի հարցում ռուբլու վրա հույսը դնելը վտանգավոր է և ռիսկային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումներով պայմանավորված`գազի շուկայում ստեղծված գնային խուճապը կարո՞ղ է արդոք զսպվել գազի գնի  դրամ-դոլար բանաձևը դրամ-ռուբլի բանաձևով փոխարինելու միջոցով: Այս հարցի պատասխանը տնտեսագետ Զոյա Թադևոսանը միանշանակ չունի, քանի որ, ըստ տնտեսագետի, ռուսական ռուբլու վերջին շրջանի արժեզրկումը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել:

Armlur.am-ի հետ զրուցում Զոյա Թադևոսանը ռիսկային համարեց, տնտեսական այս պայմաններից ելնելով, ռուբլու հետ մեծ հուսեր կապելը:

«Տնտեսական մեկ միասնական տարածքում գտնվող երկրների համար գազի սակագինը տարբեր է և բնականաբար ոչ ի օգուտ Հայաստանի, ինչն ի սկզբանե հայկական, ռուսական և բելառուսական ընկերություններին դնում է անհավասար մեկնարկային պայմաններում, սակայն, պետք է նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ ռուսական տնտեսությունը ևս այս պահի դրութամբ բարվոք վիճակում չէ»,- նշեց Զոյա Թադևոսանը: Նրա կարծիքով, Ռուսաստանն ունի այդ հնարավորութունը՝ կարգավորելու իր տնտեսությունը, բայց այս խնդիրը բազմակողմանի և ամբողջական լուծում է պահանջում և լուրջ վերլուծության կարիք ունի, ուստի ելնելով ներկայիս վիճակից՝ շտապ գնահատականներ տալը ճիշտ չէ:




Լրահոս