Armlur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Ռուսաստանում սպանվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Մեզ հաջողվեց պարզել, որ վերջինս հանդիսանում է Գեղարքունիզի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, ով, սակայն ապրում էր Ռուսաստանում:
Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ սպանվածը Տիգրան Նալբանդյանն է, ով երկար ժամանակ իր հայրենի Վարդենիս քաղաքում չի եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, սպանվածը Ռուսաստանում վիճաբանության է մասնակցել, որից հետո էլ նրան գտել են սպանված: Լուրեր են շրջանառվում, թե վիճաբանությունը տեղի է ունեցել ռուսաստանյան ռեստորաններից մեկում, իսկ Տիգրան Նալբանդյանին դանակահարողը կին է եղել: