2014 թ. դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանում վրացահայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը ելույթ ունենալու պատճառով կոնֆլիկտ է ունեցել Վրաստանի Ազգային ժողովի նախագահի հետ: Վրացահայ պատգամավորին արգելել են ելույթ ունենալ հայոց ցեղասպանության թեմայով, սակայն համառ ջանքերի շնորհիվ պատգամավորին հաջողվել է աղմուկ բարձրացնել և իր խոսքը հանրությանը հասցնել: Ստորև ներկայացնում ենք պատգամավորի ելույթը, իսկ միջադեպի մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
«Հարգելի գործընկերներ, դեկտեբերի 9-ին միջազգային հանրությունը տոնում էր «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիայի 66-ամյակը:
Այս օրերին մենք մեր բողոքի ձայնը պետք է բարձրացնենք` ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարման, պետք է անենք ամեն բան, որպեսզի կանխենք մարդկության դեմ ուղղված ցանկացած հանցագործություն:
Կարծում եմ` ամենանենգ հանցագործությունը մարդկության դեմ ցեղասպանությունն է, որը կատարվել է մի քանի ազգի նկատամբ, այդ թվում` հայերի. նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը սրի մատնեց ավելի քան 1,5 միլիոն հայի: Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի` ավելի քան 20 զարգացած դեմոկրատական պետություն դատապարտեց այս հանցագործությունը: Դրանք են` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Շվեյցարիա, Ռուսաստան, Շվեդիա և այլն:
Համոզված եմ, որ եթե ժամանակին դատապարտված լիներ հայերի ցեղասպանությունը, չէին իրագործվի ցեղասպանություններ այլ ազգերի նկատմամբ:
Վերոշարադրյալի կապակցությամբ խնդրում եմ Ձեզ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը` դրանով իսկ դատապարտելով ադ հանցագործությունը»: