Կենսաթոշակները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից տրվում են 2015 թվականի առաջին կենսաթոշակները:

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել էր, որ թոշակները կտրվեն հունվարի 3-5-ը: Նկատենք նաև, որ թոշակները տրվում են բարձրացված:

2015-ին հիմնական կենսաթոշակի չափն ավելացվել է 2000 դրամով՝ սահմանվելով 16000 դրամ:
Աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքի ավելացումը 100 դրամով, և 10 տարուց ավել յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ՝ նախորդ տարվա 450-ի փոխարեն:

Այս տարի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 41000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 458.127, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը՝ 25.000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 2553, սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 30.000, ծերության, հաշմանդամության նպաստների միջին չափը՝ 17.766 դրամ, նպաստառուների թիվը`62,760




Լրահոս