ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քաղաքաշինական մրցույթներն ինչպե՞ս են անցկացվում: Ես` որպես շարքային քաղաքացի, կարո՞ղ եմ գալ, մրցույթում հաղթել ու գործունեություն ծավալել: Դրա համար ի՞նչ է պետք:Արտավազդ Ամիրխանյան, 42 տարեկան ՊԱՏԱՍԽԱՆ. 1. Քաղաքաշինական մրցույթներն իրականացվում են «Գնումների մասին» ՀՀ  օրենքով սահմանված կարգով: 2. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ա) Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:3. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության դիմում եւ բավարարել մրցույթի հրավերով սահմանված պահանջները:ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, բնականաբար, շրջանցել է ամենակարեւոր թեման. ինչպե՞ս հաղթել մրցույթում: Պարոն Արտավազդ Ամիրխանյանը հենց այս հարցն է բարձրացրել` հավանաբար լավ իմանալով, որ մեր երկրում հատկապես քաղաքաշինական մրցույթներն անցկացվում են ծանոթ-բարեկամների միջոցով: Թե չէ, մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերը որեւէ դերակատարում չունեն հաղթելու գործընթացում: Իհարկե, հասկանալի է, որ նախարարությունից մեզ պաշտոնապես չէին ասելու, թե ում պետք է դիմել մրցույթներում հաղթելու համար: Բայց այսպես մի տեսակ ազնիվ չէ:




Լրահոս